Եվրահանձնաժողովում Թուրքիային կոչ են անում վերջ տալ սպառնալիքներին
ԱշխարհԹուրք-հունական լարվածության համատեքստում Եվրահանձնաժողովը զգուշացում է արել պաշտոնական Անկարային: Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ Պետեր Ստանոն Թուրքիային կոչ է արել վերջ տալ սպառնալիքներին, որոնք ուղղված են Հունաստանի դեմ:
«Ակնկալիք ունենք, որ Թուրքիան վերջ կդնի իր սպառնալիքներին, ագրեսիվ խոսույթին»,- ասել է եվրապաշտոնյան՝ կոչ անելով Թուրքիային հարգել Եվրամիության անդամ երկրների տարածքային ամբողջականությունը:
Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակը նաև կոչ է արել Անկարային Հունաստանի հետ խնդիրները լուծել երկխոսության միջոցով։