Նոր Զելանդիայի մայրաքաղաքը լցվել է վայրի խոզերով
ԱյլՆոր Զելանդիայի մայրաքաղաք Վելինգտոնը լցվել է վայրի խոզերով, գրում է New York Post-ը։ Կենդանիները ոչնչացնում են վայրի բնությունը և հարձակվում մարդկանց տարածքների վրա:
Տեղի բնակչուհի Նաոմի Ստենկամպի խոսքով՝ վերջին մի քանի ամիսների ընթացքում ինքը կորցրել է 60 այծ։ Նրանց բոլորին քարշ են տվել վայրի խոզերը, որոնք հեղեղել են քաղաքը։
«Եթե նրանք գտնեն ինչ-որ բան, որ սիրում են ուտել, նրանք կվերադառնան», - մեկնաբանել է կինը:
Իրավիճակն այնքան բարդ է, որ կնոջ ամուսինը ստիպված է եղել մեկ վայրի խոզի կրակել՝ իր ունեցվածքը պաշտպանելու համար։ Քաղաքապետարանի ներկայացուցիչն ասել է, որ տեղի իշխանությունները տեղյակ են խնդրի մասին։
Բնակիչներին և ընտանի կենդանիներին վախեցնելուց բացի, վայրի կենդանիները խոչընդոտում են անտառների վերականգնման և տեղական կենդանական աշխարհը աշխուժացնելու ավագանու ջանքերին: