Բայդենը խոստացել է ոչ թե ոչնչացնել «Հյուսիսային հոսք 2»-ը, այլ թույլ չտալ դրա գործարկումը. Սպիտակ տուն
ԱշխարհՍպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիեռը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի խոստացել ոչնչացնել «Հյուսիսային հոսք 2» գազատարը, այլ խոսել է դրա շահագործումը կանխելու մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Նախագահն ասել է, որ «Հյուսիսային հոսք 2»-ը շահագործման չի հանձնվի, և մենք դրա վրա կաշխատենք Գերմանիայի հետ»,- ասել է նա՝ հավելելով, որ նախագահը ճիշտ էր, քանի որ փետրվարին Գերմանիան սառեցրեց գազատարը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հորդորել էր նախագահ Ջո Բայդենին պատասխանել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն առնչություն ունի՞ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների վթարների հետ։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ընդգծել էր, որ ամերիկացի առաջնորդը «պետք է պատասխանատվություն կրի իր խոսքերի համար»։