Մալականի այգու հարևանությամբ զինամթերքով լցված պարկ է հայտնաբերվել
ԻրավունքՍեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմանում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալականի այգում՝ «Արաբկիր» զբոսայգուց դեպի եկեղեցի տանող ճանապարհահատվածում տեղադրված աղբարկղի մոտ, կասկածելի պարկ կա։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ տեղում ինժեներական ջոկատի ծառայողները բացել են պարկը և հայտնաբերել ՌՊԳ նռնականետի 3 ուսումնական ական, 1 հատ 400 գ տրատիլ, 2 հատ «Ֆ-1» տեսակի նռնակ՝ առանց պայթուցիչի, 3 դետոնատոր և 144 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ։
Սակրավորները հայտնաբերվածը տեղափոխել են անվտանգ վայր և հանձնել ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։