Հայաստանն ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ. Քերոբյան
ՏնտեսությունԸնթացիկ տարվա առաջին ութ ամիսների տվյալներով Հայաստանն ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ` 13.9 տոկոս, իսկ օգոստոս ամսին եղել է 18.4 տոկոս: Այս մասին կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա նշեց, որ ընկերությունները որոշակիորեն ճշգրտում են իրենց պլանները: «Մենք ամեն կերպ փորձում ենք նրանց քաջալերել, որպեսզի չշեղվեն թե՛ ներդրումային , թե’՛ գործառնական պլաններից և կարողանան իրենց ներդրումները կատարել մեր տնտեսության հզորացման գործում»,-ասաց նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ մենք պետք է ամեն ինչ անենք տնտեսության բնականոն գործունեությունն ապահովվելու համար:
«Դա կարևոր առաջնահերթություն է մեզ համար: Մինչ հիմա դա հաջողվում է, և ես համոզված եմ, որ այսուհետ ևս կհաջողվի»,-հավելեց նա: