Ճապոնիան կրկին առաջատար Է կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով
ԱշխարհՃապոնիան, որտեղ գործնականում ամբողջ համավարակի ընթացքում նշվել են վարակելիության ամենացածր ցուցանիշները, տասներորդ շաբաթն անընդմեջ աշխարհում առաջատարն Է քովիդի դեպքերի քանակով: Դա հետեւում Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներից:
ԱՀԿ-ի տվյալներով՝ վերջին շաբաթում Ճապոնիայում արձանագրվել Է կորոնավիրուսով վարակման ավելի քան 535 հազար նոր դեպք, ինչը գրեթե մեկուկես անգամ ավելի Է, քան Ճապոնիային հաջորդող ԱՄՆ-ում, որտեղ հայտնաբերվել Է 361 հազար դեպք: Ճապոնիայում այժմ համավարակի յոթերորդ ալիքը նվազում Է: Վերջին օրը հայտնաբերվել Է վարակման շուրջ 50 հազար դեպք: Մինչդեռ, Տոկիոյի քաղաքական հետազոտությունների հիմնադրամի տվյալներով, կորոնավիրուսի նկատմամբ Ճապոնիայի բնակչության կոլեկտիվ իմունիտետը կարող Է կազմել շուրջ 90 տոկոս:
Այդ ֆոնին Ճապոնիայի կառավարությունը որոշում Է ընդունել հոկտեմբերի 11-ից լիովին չեղարկել երկիր մուտքի սահմանափակումները, որոնք մտցվել Էին կորոնավիրուսի տարածման իրավիճակի պատճառով: Վերացվում են երկիր ժամանողների օրական թվի սահմանաքանակները, կարճաժամկետ այցագրերի տրման սահմանափակումները եւ անհատական զբոսաշրջության արգելքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: