Եթե Պուտինը մտքին մի բան դնի, հենց այդպես էլ կանի. Էրդողան
Աշխարհ«Եթե պարոն Պուտինը, ում ես ճանաչում եմ, իր գլխում ինչ-որ բան ունենա, նա դա կանի»։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը CNN Türk-Kanal D-ին տված հարցազրույցում:
Էրդողանը, մեկնաբանելով միջուկային պատերազմի սպառնալիքի շուրջ համաշխարհային բանավեճը՝ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, ընդգծել է, որ այս հակամարտության լավագույն լուծումն ու «ամենադիպուկ քայլը» դիվանագիտությունն է։ «Ուկրաինայի տարածքներում» հանրաքվեներ անցկացնելու որոշումը, պնդում է թուրք առաջնորդը, բարդացնում է դիվանագիտական ջանքերը։
Նրա խոսքով՝ «հանրաքվեի միջադեպը փորձանք է բերում»։
Ավելի վաղ Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը կոչ էր արել ավելի լուրջ վերաբերվել Պուտինի հայտարարություններին։