Բելառուսը պատրաստվում է ընդունել 20 հազար զորակոչված ռուսաստանցիների. ուկրաինական հետախուզություն
ԱշխարհԲելառուսը հատուկ ռազմավան է պատրաստում, որը կտեղավորի Ռուսաստանից ժամանած 20 հազար զորակոչված քաղաքացիների:
Այդ մասին տեղեկությունը տարածել է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությանը:
Նշվում է, որ զորակոչվածները պետք է համալրեն Բելառուսում տեղակայված ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումները: Համալրման արդյունքում «փորձառու» եւ «երիտասարդ» զինծառայողների հարաբերակցությունը պետք է լինի 1-5:
Կացարանի համար, ըստ ուկրաինական կողմի, նախատեսվում է օգտագործել առկա ռազմական միջոցները, ինչպես նաև քաղաքացիական շենքերն ու շինությունները: