Զելենսկին խնդրել է հանրաքվեների ճանաչման հարցում ազդել Պուտինի վրա. Էրդողան
Համաշխարհային ՄամուլԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խնդրել է Անկարային ազդել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի վրա Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների, ինչպես նաև Զապորոժիեի և Խերսոնի շրջաններում անցկացված հանրաքվեների հարցում, գրում է Anadolu գործակալությունը։
«Զելենսկին ցանկանում է, որ մենք աջակցենք Ռուսաստանի կողմից վերահսկվող չորս շրջաններին Ուկրաինայի անջատման հանրաքվեի հարցում, և ցանկանում է, որ մենք համոզենք Պուտինին», - ասել է թուրք առաջնորդը՝ հավելելով, որ մտադիր է այդ հարցերը քննարկել Ռուսաստանի նախագահի հետ։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ինչպես հայտնել ենք, հաստատել է, որ Պուտինը մտադիր է հեռախոսով խոսել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։