Եվրոպան կարող է մնալ առանց բջջային կապի. Reuters
Համաշխարհային ՄամուլԵվրոպական երկրները կարող են մնալ առանց բջջային կապի՝ այս ձմեռ սպասվելիք էնեգետիկ ճգնաժամով պայմանավորված:
Այդ մասին գրել է «Reuters» գործակալությունը:
«Եթե էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներն ազդեն տարածաշրջանի բջջային ցանցերի մի մասի վրա, ապա այս ձմեռ ողջ Եվրոպայում բջջային հեռախոսները կարող են դադարել աշխատել»,-ասվում է գործակալության ներկայացրած զեկույցի մեջ։
«Reuters»-ի տվյալներով՝ այնպիսի օպերատորներ, ինչպիսիք են Նոկիան եւ Էրիկսոնը, աշխատում են կառավարությունների հետ՝ համոզվելու համար, որ նրանք ունեն գերկարևոր ծառայությունների անվտանգությունն ապահովելու ծրագիր: