«Ազատություն Հարավային Ադրբեջանին». Բաքվում հակաիրանական բողոքի ակցիա է տեղի ունեցել
Իրան
Ադրբեջանում Իրանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, ակցիայի մասնակիցները հանդես են եկել Իրանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների դեմ: Նրանք դեսպանատան աշխատակցին փոխանցել են հայտարարության տեքստը, որը կազմվել է նախապես:
Ադրբեջանցիները հակաիրանական կոչեր են հնչեցրել, այդ թվում՝ հնչեցնելով «Ազատություն Հարավային Ադրբեջանին» կարգախոսը:
Նշվում է, որ ոստիկանները ցրել են ցույցը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն