Հնդկաստանում բժիշկները հիվանդի ստամոքսից 63 գդալ են հանել
ԱյլՀնդկաստանում բժիշկները հիվանդի ստամոքսից հանել են 63 գդալ, գրում է Mirror-ը։ Մասնագետների կարծիքով՝ սա առաջին նման դեպքն է իրենց կարիերայում։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տղամարդը հիվանդանոց է ընդունվել որովայնի ուժեղ ցավերով։ Սկզբում բժիշկները կարծում էին, որ անհարմարությունը առաջացել է ուռուցքից, սակայն ուշադիր զննելուց հետո նրանք ապշել են։ Պարզվել է, որ հիվանդի որովայնի խոռոչում կա 63 գդալ։ Հետաձգելն անհնար էր, ուստի հնդիկը շտապ վիրահատության է ենթարկվել, որը տեւել է երկու ժամ։
«Իմ գրեթե 35 տարվա կարիերայի ընթացքում նման դեպքերի չեմ հանդիպել»,- խոստովանել է վիրահատությունը կատարած վիրաբույժը։
Հիվանդի հարազատները կարծում են, որ նրան գդալով են կերակրել, երբ նա ապաքինվում էր տեղի կլինիկայում թմրամոլությունից: Բացի այդ, բժիշկները եզրակացրել են, որ տղամարդը հոգեկան խնդիրներ ունի։
«Ոչ մի խելամիտ մարդ դա չէր անի», - հավել են բժիշկները: