Ջասթին Բիբերի կինը երեքով սեքսն անվանել է «զվարճալի և գրավիչ գաղափար»
ԱյլՄոդել Հեյլի Բիբերը Call Me Daddy փոդքաստում հայտնել է, որ իր ամուսնու՝ երգիչ Ջասթին Բիբերի հետ մտերմության որոշակի մակարդակի է հասել և պատրաստ չէ երեքով սեքս փորձել։ Դրա հետ մեկտեղ նա նման փորձն անվանել է «գրավիչ գաղափար»:
«Դա, իհարկե, զվարճալի և գրավիչ գաղափար է: Շատերի համար դա այդպես է, բայց կարծում եմ, որ երբ համաձայնվում ես երեքով սեքսի, հետդարձ չկա: Եվ չգիտեմ, թե արդյոք կցանկանայի փորձել այն», - ասել է Բիբերը:
Սրան զուգահեռ նա ընդգծել է, որ նախընտրում է սեքսով զբաղվել երեկոյան ժամերին, թեպետ դեմ չէ առավոտյան սիրով զբաղվելուն։ Աղջկա խոսքով՝ ինքը ամեն ինչ գիտի ամուսնու սեռական անցյալի մասին: Բիբերը վստահեցրել է, որ կարող է երգչին հարցնել իր նախկին ընկերուհիներից որևէ մեկի կամ ռոմանտիկ փորձառությունների մասին։
«Նա խնդիր չունի ինձ հետ բացվելու: Հենց դա էլ ստիպեց ինձ շատ վստահել նրան։ Որովհետև ոչինչ չկար, որ նա կարող էր թաքցնել ինձանից », - ամփոփել է մոդելը: