Իռլանդիայում 8-ամյա ուկրաինուհուն դանակի մոտ 70 հարված են հասցրել
Այլ
Իռլանդիայում փախստականների կացարանում 8-ամյա ուկրաինացի աղջկա են գտել դանակի բազմաթիվ վնասվածքներով: Նրա կողքին անգիտակից վիճակում ընկած է եղել 40-ամյա մայրը։ Չորեքշաբթի՝ սեպտեմբերի 28-ին, հայտնում է Independent.ie-ն։
Աղջկան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք։ Բժիշկներն ասում են, որ նա գտնվում է «կրիտիկական, բայց կայուն վիճակում»:
«Երեխային կարող են տեղափոխել Դուբլին՝ մասնագիտացված բուժման համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հիվանդանոց է տեղափոխվել նաեւ աղջկա մայրը։
Նշվում է, որ 8-ամյա աղջկան դանակի մինչև 70 հարված է հասցվել։
Իռլանդիայի իրավապահները հետաքննում են հարձակման հանգամանքները։ Կենտրոնում գտնվող մյուս փախստականները տեղափոխվել են այլ վայր։ Հանցագործության հեղինակն ու հարձակման հանգամանքներն անհայտ են։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան