Թրամփը ցանկություն է հայտնել միջնորդել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում
Աշխարհ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ցանկություն է հայտնել ղեկավարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցային գործընթացը։ Այս մասին հայտնում է WION-ը՝ հղում կատարելով իր Truth Social սոցիալական ցանցին։
Քաղաքական գործիչն ու միլիարդատերը նշել է, որ Ռուսաստանին և Ուկրաինային անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր կնքել։
«Երկու կողմերն էլ դրա կարիքն ունեն և ցանկանում են, վտանգված է ամբողջ աշխարհը»,- ասել է Թրամփը։
Այնուհետ Թրամփը հարցրել է՝ պե՞տք է արդյոք, որ ինքը գլխավորի բանակցային թիմը: Մոսկվան և Կիևը դեռ չեն արձագանքել ԱՄՆ նախկին նախագահի առաջարկին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)