Օդի աղտոտվածությունը կարող է մեծացնել ինսուլտի վտանգը
Գիտություն և ՄշակույթԳուանչժոուի Սուն Յաթ-սեն համալսարանի գիտնականները պարզել են, որ կեղտոտ օդը մեծացնում է ինսուլտի վտանգը։ Հետազոտությունը հրապարակված է Neurology ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է 56 տարեկան միջին տարիքի 318 հազար բրիտանացի։ Հետազոտության ժամանակ նրանք ինսուլտի կամ սրտի հիվանդության պատմություն չունեին: 12 տարվա ընթացքում 5967 մարդ ինսուլտ է տարել, իսկ 1020 մարդ հետագայում մահացել է։
Հեղինակները պարզել են, որ օդում փոշու մանր մասնիկների ավելացումը առողջ մարդու մոտ 24%-ով բարձրացնում է ինսուլտի, իսկ 30%-ով մահվան հավանականությունը։ Պարզվել է նաև, որ ազոտի օքսիդը և ազոտի երկօքսիդը կապված են ինսուլտի և մահվան ռիսկի բարձրացման հետ։ Այս օրինաչափությունները պահպանվել են այլ գործոնների, այդ թվում՝ ծխելու և ֆիզիկական ակտիվության մակարդակները համեմատելուց հետո:
Արդյունքները չեն ապացուցում, որ օդի աղտոտվածությունը ինսուլտի, սրտանոթային հիվանդությունների կամ մահվան պատճառ է դառնում, այլ միայն ցույց են տվել կապը։ Հետազոտության հիմնական սահմանափակումն այն է, որ օդի աղտոտվածության ազդեցությունը գնահատվել է միայն ուսումնասիրության սկզբում և միայն այն տարածքի հիման վրա, որտեղ ապրում են մասնակիցները: