ՌԴ-ն ճանաչեց Խերսոնի և Զապորոժիեի շրջանների «անկախությունը». Պուտինը ստորագրեց հրամանագրերը (լուսանկար)
Ռուսաստան
Ռուսաստանը ճանաչել է Զապորոժիեի և Խերսոնի շրջանների «անկախությունը»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագրերը հրապարակվել են այսօր՝ սեպտեմբերի 30-ին:
Հրամանագրերն ուժի մեջ են մտնում դրանց ստորագրման օրը:
Փաստաթղթերում նշվում է, որ ՌԴ նախագահն այս որոշումը կայացրել է «միջազգային իրավունքի ընդհանուր ընդունված սկզբունքներին և նորմերին համապատասխան, ճանաչելով և հաստատելով ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքը, ինչպես նաև հաշվի առնելով հանրաքվեների ժամանակ տարածաշրջանի բնակիչների կամքը»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)