ԱՄՆ-ն որոշել է ճանաչել երկու երկրների ինքնիշխանությունը
Համաշխարհային ՄամուլԱՄՆ-ն մտադիր է մեծացնել համագործակցությունը Խաղաղ օվկիանոսի երկրների հետ և ճանաչել Կուկի և Նիուե կղզիների ինքնիշխանությունը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։
«Մենք նաև մի քանի կարևոր դիվանագիտական քայլեր ենք անում։ Հպարտությամբ հայտարարում ենք, որ համապատասխան խորհրդակցություններից հետո մենք կճանաչենք Կուկի և Նիուե կղզիները՝ որպես ինքնիշխան պետություններ»,- ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Նա հավելել է, որ առաջիկա տասնամյակների համաշխարհային պատմության ընթացքը մեծապես որոշվելու է Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իրադարձություններով։
Կուկի և Նիուե կղզիները անկախ պետությունների կարգավիճակ ունեն՝ միաժամանակ ազատ ասոցիացիայի մեջ լինելով Նոր Զելանդիայի հետ, որը պատասխանատու է նրանց արտաքին հարաբերությունների և պաշտպանության համար։ Պետությունների մեծ մասը, այդ թվում՝ Ռուսաստանը, չեն ճանաչում այս երկու կղզիները՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ (41 պետություն դիվանագիտական հարաբերություններ ունի Կուկիի, 17-ը՝ Նիուեի հետ)։