Մենք կապահովենք նրա պարտությունն այս անօրեն պատերազմում. Լիզ Թրասը՝ Պուտինի մասին
ԱշխարհՄեծ Բրիտանիան երբեք չի ճանաչի Ռուսաստանի կողմից «բռնազավթված» տարածքները:
Այդ մասին հայտարարել է Մեխծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը՝ անդրադառնալով այսօր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից անկացվելիք հատուկ միջոցառմանը՝ կապված Ուկրաինայի չորս շրջանների՝ Ռուսաստանին միանալու որոշման հետ:
Լիզ Թրասի խոսքով, Մեծ Բրիտանիան Ուկրաինայից դուրս կարգավիճակով երբեք չի ընդունելու Դոնեցկին, Լուգանսկին, Խերսոնին և Զապորոժիեին:
«Չի կարելի թույլ տալ Պուտինին միջազգային սահմանների փոփոխության ճանապարհով բռնի ուժի կիրառել: Մենք կապահովենք նրա պարտությունն այս անօրեն պատերազմում», -ասել է վարչապետը: