Մանկական կոնստրուկտորի արկղում մեծ քանակությամբ թմրանյութ է հայտնաբերվել
ԱշխարհԴաշնային մաքսային ծառայության աշխատակիցները մանկական կոնստրուկտոր-խաղալիքների ծանրոցում հայտնաբերել են 2 մլն ռուբլի արժողությամբ թմրանյութ։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ծանրոցները Ռուսաստան են ուղարկվել ԵՄ-ից։ Ուղարկողները խաղալիքների մեջ խնամքով փաթեթավորել են «Ալպրազոլամի» և «Դիազեպամի» 5000 հաբեր և ծածկել դրանք ձևավորման փաթեթով:
Որոշ ժամանակ անց թմրանյութ ստացողին ձերբակալել են։ Պարզվել է, որ դա Մերձմոսկովյան շրջանի 22-ամյա բնակիչն է, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի «խոշոր չափերով մաքսանենգության» հոդվածով։ Այժմ ռուս երիտասարդին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում և 1 միլիոն ռուբլու չափով տուգանք։