Բելառուսը երբեք որևէ մեկի համար սպառնալիք չի լինի. Լուկաշենկո
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի ընդունման արարողության ժամանակ ասել է, որ բելառուսները երբեք որևէ մեկի վրա չեն հարձակվել և չեն պատրաստվում դա անել ապագայում։ Պետության ղեկավարի խոսքերը մեջբերում է Belta գործակալությունը։
Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսը «միշտ հավատարիմ է ցանկացած միջազգային խնդրի խաղաղ լուծմանը»։
Նրա խոսքով, գերմանացի օկուպանտների կողմից ցեղասպանության ժամանակ կորցնելով յուրաքանչյուր երրորդը՝ բելառուսները, ինչպես աշխարհի ոչ մի ժողովուրդ, բարձր են գնահատում մարդկային կյանքը։
Բելառուսի ղեկավարը հավելել է, որ հանրապետությունը միշտ բաց է ցանկացած ողջամիտ նախաձեռնության համար։