Բելառուսը եղել է և կլինի Ռուսաստանի հետ. Լուկաշենկո
ԱշխարհԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետության նվիրվածությունը Ռուսաստանին անփոփոխ է։ Այս մասին հայտնում է Belta գործակալությունը։
«Մենք եղել ենք, կանք և կլինենք մեր Ռուսաստանի հետ։ Մենք Ռուսաստանի հետ ավելի սերտ դաշինք ունենք, քան ՆԱՏՕ-ի դաշինքն է»,- ասել է Բելառուսի ղեկավարը։
Միաժամանակ, նա ընդգծել է, որ բելառուս զինվորականները չեն մասնակցի ուկրաինական հակամարտությանը, և կոչ է արել խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով։
«Մենք՝ բելառուսներս, կշտամբելու բան չունենք։ Մենք չենք սկսել Ուկրաինայի հետ հակամարտությունը։ Հենց նրանք էլ արևմտյան տերությունների և Ամերիկայի առաջ փակեցին երկինքը մեր ինքնաթիռների թռիչքների համար և հայտարարեցին Բելառուսի տնտեսական շրջափակում»,- ասել է Լուկաշենկոն։