Եվրոպացիների համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի. ԵՄ-ում կարևոր որոշում են կայացրել
ԱշխարհԵվրամիության (ԵՄ) էներգետիկայի նախարարների խորհուրդը հանդիպման ժամանակ համաձայնության է եկել էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու միջոցների շուրջ, դրանցում գազի գնի նշաձողը ներառված չէ:
Այս մասին սեպտեմբերի 30-ին հայտնել է ԵՄ երկրների խորհրդի Չեխիայի նախագահությունը, փոխանցում է Իզվեստիա-ն:
«Համաձայնություն է ձեռք բերվել էներգետիկայի վերաբերյալ: Նախարարները քաղաքական համաձայնության են եկել էլեկտրաէներգիայի բարձր գների նվազեցմանն ուղղված միջոցառումների ընդունման վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ: