Ուկրաինայի պաշտպանության նախարարը «լավ լուրեր ունի» ռազմաճակատից
ԱշխարհՈւկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովն ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ զրույցից հետո ակնարկել է «լավ լուրերի» մասին:
«Հեռախոսազրույց եմ ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարարի հետ: Քննարկեցինք ռազմաճակատից ստացվող վերջին նորությունները, Ռամշտայն 6 -ը, ինչպես նաև մեր կարողություններն ամրապնդելու ուղիները: Շուտով կհայտարարվի լավ լուրերի մասին»,-ասել է Ռեզնիկովը:
Ամերիկացի նախարարն իր հերթին նշել է, որ ԱՄՆ-ն չի ճանաչում Ուկրաինայի 4 շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքները: