ՌԴ արտգործնախարարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Չեռնոգորիա
Արտաքին ՔաղաքականՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունում խորհուրդ են տվել քննադատական մոտեցում ցուցաբերել Չեռնոգորիա ուղևորությունների պլանավորման հարցում:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հաշվի առնելով Չեռնոգորիայի վարչակազմի անբարյացակամ պահվածքը, ինչպես նաև այդ երկրում թշնամանքի թեժ մթնոլորտը՝ ստիպված ենք մեր հայրենակիցներին խորհուրդ տալ քննադատական մոտեցում ցուցաբերել դեպի Չեռնոգորիա ուղևորությունների պլանավորման հարցում»,-պարզաբանել է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Բացի այդ, դիվանագետի խոսքով, մոտ ապագայում հնարավոր չէ կոնսուլային օգնություն ցուցաբերել Պոդգորիցայում Ռուսաստանի դեսպանատան անձնակազմի թվաքանակի նվազման պատճառով:
Ավելի վաղ ՌԴ արտգործնախարարությունում մատնանշել էին, որ Չեռնոգորիայի հակառուսական գործողություններում «արևմտյան հետք» կա: