Եվրահանձնաժողովի ղեկավարի գրասենյակի աշխատակիցներին շտապ տարհանել են. ի՞նչ է տեղի ունեցել
ԱշխարհԵվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի գրասենյակի աշխատակիցները ուրբաթ օրը տարհանվել են «միջադեպի» պատճառով:
Այս մասին սեպտեմբերի 30-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Մամերը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նշենք, որ գրասենյակը տեղակայված է Բրյուսելի եվրոպական թաղամասում գտնվող շենքի 13-րդ հարկում:
Պաշտոնյան չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ միջադեպ է տեղի ունեցել, հավելելով, որ իրավիճակն այս պահին կարգին է, իսկ Եվրահանձնաժողովի ղեկավարին ոչ մի վտանգ չի սպառնում: