Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի խորհրդավոր այցը Կիև
ԱշխարհՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսն այս շաբաթ «գաղտնի» այց է կատարել Կիև:
«Ուրախ եմ, որ այս շաբաթ Կիևում այցելել եմ իմ լավ ընկեր Ալեքսեյ Ռեզնիկովին (Ուկրաինայի պաշտպանության նախարար-խմբ.)՝ Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու հարցը քննարկելու նպատակով:
Ռուսական ագրեսիայի դեմ նրանց պայքարին մեր աջակցությունը մեծ թափ է ստանում և կշարունակվի մինչև 2023 թվականը ու դրանից հետո»,- թվիթերյան իր էջում գրել է Բեն Ուոլեսը: