Սիրիայում տեղի Է ունեցել խոլերայի բռնկում
ԱշխարհՍիրիայում խոլերայի բռնկումն առկա Է 10 նահանգներում եւ տարածվում Է երկրում. իրադրությունն անհանգստություն Է առաջացնում եւ հաստատվել Է հիվանդության 426 դեպք, 33 մարդ մահացել Է: Այդ մասին հայտարարել Է ԱՀԿ-ի խոլերայի եւ համաճարակային փորլուծի հիվանդությունների հարցերով խմբի ղեկավար Ֆիլիպ Բարբոզան:
«Սեպտեմբերի 28-ի դրությամբ Սիրիայի առողջապահության նախարարությունը հաղորդել Է 10 նահանգներում խոլերայի բռնկման մասին, ինչի հետեւանքով ընդհանուր առմամբ մահացել Է 33 մարդ եւ հաստատվել Է հիվանդության 426 դեպք: Իրադրությունը տուժած մուխավազներում զարգանում Է տագնապալի տեմպերով եւ տարածվում Է նորերում»,-սեպտեմբերի 30-ին նա ասել Է ՄԱԿ-ի ճեպազրույցում, որն անցկացվել Է Ժնեւում:
Ավելի վաղ Սիրիայի առողջապահության նախարարությունը նշել Է, որ հիվանդների մահվան դեպքերի մեծ մասը կապված Է եղել այն բանի հետ, որ նրանք չափազանց ուշ են դիմել բուժհաստատություններին կամ տառապել են քրոնիկ հիվանդություններից: ԶԼՄ-ներն ավելի վաղ հաղորդել են, որ Հալեպի նահանգում խոլերայի նմուշներ են հայտնաբերվել կեղտաջրերում եւ սառցի արտադրության գործարանում, որն անմիջապես փակել են: Հրատարակությունների տվյալներով, բռնկման պատճառը կարող Է լինել Եփրատ գետից ջրառքը: Խոլերայի այս բռնկումն առաջինն Է երկար տարիների ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: