Դատարանը կալանավորեց Բերդում ընտրություններին հաղթած ուժի ավագանու անդամի թեկնածուին
ԻրավունքՏավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սասուն Մխիթարյանի նախագահությամբ, քիչ առաջ բավարարեց վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը եւ երկու ամսով կալանավորեց Բերդ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար Սամվել Հովսեփյանին։
Սամվել Հովսեփյանը մեղադրվում է Բերդ համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեջ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 25–ին Բերդ խոշորացված համայնքում տեղի ունեցած ընտրություններում հաղթել էր 11 ամիս անազատության մեջ գտնվող համայնքապետ Հարություն Մանուչարյանի գլխավորած դաշինքը՝ «Զորավոր համայնքը»։