Ուկրաինան կվերանա որպես ինքնիշխան երկիր, եթե դադարի կռվել. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ԱշխարհՈւկրաինան կդադարի գոյություն ունենալ որպես ինքնիշխան երկիր, եթե դադարեցնի ռազմական գործողությունները: Այս մասին ուրբաթ օրը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Եթե [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը դադարեցնի ռազմական գործողությունները, ապա խաղաղություն կլինի: Եթե Ուկրաինան դադարեցնի, ապա նա կդադարի գոյություն ունենալ որպես ինքնիշխան պետություն», - ասել է նա:
Գլխավոր քարտուղարը հավելել է, որ ՆԱՏՕ-ն ներկայումս կենտրոնացած է Ուկրաինային օգնություն տրամադրելու վրա։