Ռուս հաքերները կոտրել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի YouTube-ի հեռարձակումը և ցուցադրել Պուտինի ելույթը
ՏեսանյութերՌուս հաքերները կոտրել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ելույթը, որը հեռարձակվել է YouTube վիդեոհոսթինգով։ Այս մասին մանրամասները հրապարակվել են Ax տելեգրամյան ալիքում։
Հայտնի է, որ Deutsche Welle Youtube-ի ալիքով հեռարձակվել է Յենս Ստոլտենբերգի ճեպազրույցը, որը հանկարծակի ընդհատվել է հաքերների աշխատանքի պատճառով։ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Կարմիր հրապարակում իր ելույթով հայտնվել է հանդիսատեսի էկրաններին։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի նախագահը հայտարարեց Ռուսաստանի Դաշնություն ընդունելու չորս սուբյեկտների, որոնք նախկինում պատկանում էին Ուկրաինային։ Այդ կապակցությամբ Մոսկվայում տոնական համերգ է տեղի ունեցել։