Էդ Շիրանին դատի են տվել հեղինակային իրավունքի համար
ԱյլԲրիտանացի երգիչ Էդ Շիրանին սպառնում է հեղինակային իրավունքի դատավարություն։ Այս մասին հայտնում է New York Post-ը։
Երգչին մեղադրում են ամերիկացի արտիստ Մարվին Գեյի 1973 թվականի «Let's Get It On» հիթի տարրերը գրագողություն անելու մեջ։ Երգի հետ նմանություն է հայտնաբերվել Շիրանի «Thinking Out Loud» ստեղծագործության մեջ, որը թողարկվել է 2014 թվականին որպես արտիստի երկրորդ «X» ալբոմի մաս։
Structured Asset Sales ընկերությունը, որին պատկանում են Thinking Out Loud-ի մասնակի բաժնետոմսերը, 100 միլիոն դոլար վնասի փոխհատուցում է պահանջում երաժշտից:
Շիրանի փաստաբանները նախկինում խնդրել էին դատավորին կարճել գործը՝ պատճառաբանելով, որ երգի նման հատվածները «ամենուրեք» են։ Դատավարության օրը դեռ նշանակված չէ։
«Ստեղծագործությունը կարող է պաշտպանված լինել հեղինակային իրավունքով, նույնիսկ եթե այն ամբողջությամբ անպաշտպան տարրերի հավաքածու է»,- հայտարարել է դատավորը։