Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկելու ԱՄՆ-ի փորձերը անխոհեմ են. Քիսինջեր
ԱշխարհՈւկրաինան ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու Վաշինգտոնի փորձերը անխոհեմ են, հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը Արտաքին հարաբերությունների խորհրդի վիրտուալ միջոցառման ժամանակ, գրում է Ռիա Նովոստին։
«Կարծում եմ՝ ամերիկյան խելամիտ քաղաքականություն չէ փորձել Ուկրաինային ընդգրկել ՆԱՏՕ-ի կազմում»,- ասել է նա։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը արագացված կարգով ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել։ Նրա հայտարարությունն արվեց այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինն ու ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների ղեկավարները ստորագրեցին Ռուսաստանին շրջանների միացման մասին համաձայնագրեր։