Չենք ընդունում ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու որոշումը. Թուրքիայի ԱԳՆ
Համաշխարհային ՄամուլԹուրքիան չի կարող ընդունել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ), Զապորոժիեի և Խերսոնի շրջանների՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու որոշումը։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ կայքում։
«Դեռևս 2014թ.-ին մեր որդեգրած դիրքորոշմանը համահունչ՝ մենք մերժում ենք այդ որոշումը։ Այն միջազգային իրավունքի հաստատված սկզբունքների կոպտագույն խախտում է, չի կարող ընդունվել»,- ասվում է հայտարարության մեջ։
Բացի այդ, Անկարան կողմերին կոչ է արել բանակցել խաղաղ կարգավորման շուրջ։
Սեպտեմբերի 30-ին Վլադիմիր Պուտինը համաձայնագրեր է ստորագրել Զապորոժիեի և Խերսոնի շրջանների, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի՝ Ռուսաստանին միանալու մասին: ՌԴ ղեկավարի խոսքով՝ այս շրջանների բնակիչները ընդմիշտ դարձել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ։