Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ հերթապահող զինվորը մահացել է նրա հուղարկավորությունից երկու շաբաթ անց (լուսանկարներ)
ԱյլԼոնդոնում հայտնաբերվել է տասնութամյա զինվորի դի, ով հերթապահում էր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի դագաղի մոտ։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Հարազատների խոսքով՝ տասնութամյա Ջեք Բերնել-Ուիլիամսը սգո թափորին ուղեկցել է սեպտեմբերի 19-ին, իսկ միապետի հուղարկավորությունից երկու շաբաթ անց նրան մահացած են գտել։ Հայդ պարկի զորանոցում հայտնաբերվել է երիտասարդի դին։
Ոստիկանության աշխատակիցներն անսպասելի են համարում երիտասարդ բրիտանացու մահը: Միաժամանակ նրանք նշում են, որ Բերնել-Ուիլիամսի հանկարծակի մահվան մեջ կասկածելի ոչինչ չկա։
Հրատարակության տվյալներով՝ երիտասարդի ընտանիքը շատ հպարտ է եղել, որ Ջեքն «ընտրվել է վերջին ճանապարհորդության ժամանակ թագուհուն ուղեկցելու համար»։