Կադիրովը կոչ է արել «ավելի կտրուկ միջոցներ ձեռնարկել» Ուկրաինայի հետ հակամարտությունում
ԱշխարհՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում հանդես է եկել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում «ավելի կտրուկ միջոցների» ձեռնարկման օգտին, ներառյալ ցածր հզորության միջուկային զենքի կիրառումը։
«Իմ անձնական կարծիքով, պետք է ավելի կտրուկ միջոցներ ձեռնարկել՝ ընդհուպ սահմանամերձ շրջաններում ռազմական դրություն հայտարարելը և ցածր հզորության միջուկային զենքի կիրառումը»,- ընդգծել է Կադիրովը՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել՝ առանց «նայելու արևմտյա-ամերիկյան հանրությանը», որը «արդեն շատ բան ասել և արել է մեր դեմ»։
Հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտարարեց Կրասնի Լիման քաղաքից դաշնակից զորքերի դուրսբերման մասին։ Կադիրովն ասել է, որ դրա պատասխանատվությունը կրում է Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը։