«Ալիևը շատ հայտնի է դարձել Եվրոպայում, չգիտեմ, թե նա ինչ է արել». Սերբիայի նախագահը գովել է Ալիևին
Աշխարհ
Առանց Իլհամ Ալիևի մասնակցության, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումների դիվերսիֆիկացման հույս ունենալը հեշտ չէր լինի։
Այս մասին Սոֆիայում Հունաստան-Բուլղարիա (IGB) գազային փոխկապակցիչի բացման արարողության ժամանակ հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
«Ալիևը շատ հայտնի է դարձել Եվրոպայում, չգիտեմ, թե նա ինչ է արել, բայց պետք է խոստովանեմ, որ կցանկանայի իմանալ գաղտնիքը», - ընդգծել է Վուչիչը։
Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը նախատեսում է մինչև 2027 թվականը կրկնապատկել բնական գազի մատակարարումը եվրոպական երկրներ։ Այս մասին նա ասել էր Սոֆիայում Հունաստան-Բուլղարիա փոխկապակցիչի (IGB) շահագործման հանձնման արարողության ժամանակ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)