Ղրղըզստանը հայտարարում է Ուզբեկստանի հետ վեճի խաղաղ կարգավորման մասին
ԱշխարհՂրղզստանի վարչապետ Ակըլբեկ Ժապարովը հայտարարել է, որ իր երկիրը համաձայնության է եկել Ուզբեկստանի հետ սահմանային վեճի խաղաղ կարգավորման շուրջ, հաղորդում է կառավարության կայքը։
«Ուզբեկստանի Հանրապետության հետ սահմանների հարցը լուծվել է խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով։ Մենք կլուծենք սահմանների սահմանազատման եւ սահմանագծման հարցը՝ ապահովելու բնակչության խաղաղ կյանքը»,-ասել է Ժապարովը։
Ղրղըզստանի եւ Ուզբեկստանի սահմանի երկարությունը 1378 կմ է։ Երկու երկրների միջեւ ամենադաժան վեճերը կապված են ջրային ռեսուրսների՝ ջրամբարների եւ աղբյուրների հասանելիության հետ: 2016 թվականին Բիշքեկն ու Տաշքենդը գործնականում զինված հակամարտության եզրին են հայտնվել։