Ուզբեկստանի իրավապահների կողմից հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում
Իրավունք
Սեպտեմբերի 28-ին, ժամը 16.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Շարժա չվերթի հաշվառումից հետո օդանավակայանի գծային բաժին է բերվել 1981 թ. ծնված Մանսուր Ու.-ն, որը սեպտեմբերի 8-ից Ուզբեկստանի Հանրապետության ՆԳՆ կողմից հետախուզվում էր այդ երկրի քրեական օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի և 227-րդ հոդվածի 2-րդ մասի (գողություն և փաստաթղթերի կեղծում) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազություն:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն