Այսօր Ժնևում նախատեսված է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը
ՀայաստանԱյսօր Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։
«Չնայած Ադրբեջանի կողմից իրականացվող սադրանքներին, հայկական կողմը կմասնակցի հանդիպմանը։
Ուստի անհիմն են Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություններն առ այն, որ Հայաստանը փորձում է խափանել բանակցությունները։
Հայաստանը, ինչպես նախկինում, այժմ էլ կառուցողական է՝ նպատակ ունենալով հասնել տևական խաղաղության Հարավային Կովկասում և նույնն ակնկալում է Ադրբեջանից»,- ասված է ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ: