FT. Ռատկլիֆը կարող է փոխարինել Ուիթկոֆին և Քուշներին Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցություններում Նոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար ԵՄ-ն վիզաների ազատականացման գործընթացում մեր կատարողականը գնահատել է նախադեպը չունեցող դրական գնահատականով. նախարար Հայտնի են iPhone 18 Pro-ի և iPhone 18 Pro Max-ի արժեքները 24 ժամ ջուր չի լինելու Սպիտակ տունը հերքել է Ուկրաինայի հարցով բանակցողների փոփոխության մասին լուրը Գյումրու Ղուկասյան փողոցի բնակիչը տանը կեղծ օղի և կոնյակ է պատրաստել, իրացրել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է Փաշինյանը փակուղում է հայտնվել, դիվանագիտությունը՝ ճահճում.ինչ անել (տեսանյութ) Ռուսաստանն ու Չինաստանը չեն համաձայնել գազի գնի շուրջ․ բանակցությունները դադարեցվել են Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից․ ՊՆ-ն հաստատում է Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Երևանցիներին նոր «ցավոտ լուծո՞ւմ» է սպասվում․ Ստեփանյանը՝ Երևանի կառավարման մասին (տեսանյութ) 

«Ժողովուրդ». Բանակը բինտի ու պինցետի խնդիր ուներ. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 111

Հայկական Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2019-ի մայիսի ութին (այդ օրն, ի դեպ, Շուշիի ազատագրման օրն է, ու հայ հասարակությունը դեռ եռատոն նշելու սիրտ ու տրամադրություն ուներ) այդ ժամանակ արդեն մեկ տարվա ստաժով վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին, նորից, երիցս, հերթական անգամ ու առանց հոգնելու խոսում էր իր թերեւս ամենասիրելի թեմաներից մեկի՝ բանակում զինվորին «շապիկ, ներքնազգեստ» տալու մասին։ Փաստերից 13-րդը հետեւյալն էր. «Ժամկետային զինծառայողներն այլեւս ապահովված են բարձրորակ շապիկներով եւ կիսավարտիքներով։ Առաջիկայում էական փոփոխության կենթարկվի զինվորականներին տրվող հագուստի, կոշիկի որակը»,- նշում էր նա։

Օրերս, երբ արդեն ոչ թե մի քանի տասնյակ լրատվամիջոցների ու լրագրողների, այլ սոսկ Հանրային հեռուստաընկերության հարցերին էր պատասխանում, պարոն Փաշինյանը երիցս պնդեց՝ բանակը որեւէ բանի կարիք չունի, բայց բոլորս էլ ՀՀ քաղաքացիներ ենք, բանակում մեր եղբայրները, զավակները, ընկերները, հայրերն ու հարազատներն են ծառայություն անցնում, որոնց հորդորով, խնդրանքով ու անգամ պարտադրանքով քլունգ էլ, բայ էլ, գուլպա ու շապիկ էլ մարդիկ ուղարկում են առաջնագիծ, դեռ չասած 2020-ի լայնամասշտաբ պատերազմի մասին, երբ զինվորական հոսպիտալներում անգամ լարանի, բինտի ու պինցետի խնդիր կար։ Փաշինյանի մեծամեծ պնդումները, թե բանակը որեւէ բանի պակաս չունի, ոչ այլ ինչ է, քան պարզագույն սուտ։
Ի դեպ, առավել քան զավեշտալի, տարօրինակ ու անտրամաբանական է Փաշինյանի այն հրահանգը ԶՈւ հակահետախուզությանը, որ պետք է ստուգեն, թե բանակի համար փողոցում բահեր ու շապիկներ հավաքագրողներն իրականում ինչ են անում հավաքագրած ապրանքը։ Բանակը, փաստորեն, ամեն խաղ խաղացել էր, հիմա էլ իր՝ առանց այն էլ քիչ աշխատավարձից գումար տնտեսող ու զինվորի համար գուլպա գնող տատիկ-պապիկներով ու դրանք հավաքագրող երիտասարդներով պետք է զբաղվի։

Ինչպես հայտնի է, Եվրամիության դեսպանները համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով՝ վստահությունն ամրապնդելու եւ դելիմիտացիային նպաստելու համար. այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը։ Նկատենք՝ Եվրամիությունը քաղաքացիական առաքելություն ունի այս պահին 11 երկրներում, այդ թվում՝ հարեւան Վրաստանում, 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո։ Սովորաբար պրակտիկա կա՝ առաքելության ժամանումը երկար չի տեւում՝ մոտ երկու շաբաթ։ Ընդգծենք՝ քաղաքացիական առաքելության անդամները չեն կարող իրենք հատել սահմանը եւ պետք է տեղակայված մնան, դիտարկումներ անցկացնեն միայն այդ վայրում։ Դիցուք, մեր պարագայում առաքելության անդամները չեն կարող անցնել Ադրբեջան, քանի որ կարող են ենթարկվել ագրեսիայի կամ գերեվարվել, ինչպես ՀՀ քաղաքացիները։

Նրանք զինված չեն, հետեւաբար չեն կարող այդ առումով ազդեցություն ունենալ, եւ նրանց առաքելությունը միայն միջնորդական է։ Օրինակ՝ եթե ինչ-որ խնդիր առաջանա, ապա նրանք կարող են զանգել ադրբեջանական կողմին եւ փորձել ընդհանուր հայտարարի հասնել, կարող են հենց սահմանին պարբերաբար հանդիպումներ կազմակերպել երկու կողմերի միջեւ։ Այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է, թե ինքը կաշխատի առաքելության հետ այնքանով, որքանով կառնչվի Ադրբեջանին, չի խանգարելու աշխատանքին, քանի որ, այսպես, թե այնպես, նրանք տեղակայվելու են հենց ՀՀ սահմանին։

Առավոտից մինչեւ երեկո նրանք պետք է մշտադիտարկումներ անցկացնեն, եթե խախտումներ լինեն, արձանագրեն դրանք, ոչ ավելին։ Շատ կարեւոր հարց է, թե որտեղ պետք է կանգնեն այդ դիտորդները։ Հայաստանը պետք է պահանջի, որ նրանք տեղակայվեն այն տարածքներում, որը եղել է մինչեւ 2021 թվականի մայիսի 12-ը, երբ ադրբեջանական զորքերը մտան ինքնիշխան ՀՀ»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աշխարհի ամենաբարձր վարձատրվող քաղաքական գործչի աշխատավարձը կբարձրանա ևս 1 միլիոն դոլարով Պեսկովը խոսել է Պուտինի և Թրամփի միջև հնարավոր շփումների մասին սպասվելիք գագաթնաժողովում Նյու Յորքի քաղաքապետին փորձում են թույլ չտալ մասնակցել սեպտեմբերի 11-ի հիշատակի արարողությանըFT. Ռատկլիֆը կարող է փոխարինել Ուիթկոֆին և Քուշներին Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցություններումԹրամփը կպահպանի քաղաքական ազդեցությունը իր նախագահությունից հետոԹուրքիայում մասնավոր ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ծովումՆոյեմբերի 1-ից Հայաստանում կսկսեն կենսաչափական անձնագրեր տրամադրել․ ՆԳ նախարար Իրաքի տարածքային ջրերում վառելիքային նավթատար է վնասվելԵՄ-ն վիզաների ազատականացման գործընթացում մեր կատարողականը գնահատել է նախադեպը չունեցող դրական գնահատականով. նախարար Պակիստանի ՊՆ-ը հայտարարել է, որ Իրանը և Միացյալ Նահանգները անուղղակի շփումներ են պահպանում կարգավորման շուրջՀայտնի են iPhone 18 Pro-ի և iPhone 18 Pro Max-ի արժեքները Նեթանյահուն հերքել է հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակման մասին ԱՄԷ-ի նախազգուշացումների վերաբերյալ հրապարակումները24 ժամ ջուր չի լինելու Սպիտակ տունը հերքել է Ուկրաինայի հարցով բանակցողների փոփոխության մասին լուրը Իսպանիայի վարչապետը կոչ է արել ավելի լավ պատրաստվել «հարձակումներին», ինչպիսին տեղի ունեցավ Սեուտայում Գյումրու Ղուկասյան փողոցի բնակիչը տանը կեղծ օղի և կոնյակ է պատրաստել, իրացրել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է Փաշինյանը փակուղում է հայտնվել, դիվանագիտությունը՝ ճահճում.ինչ անել (տեսանյութ) Ռուբիոն կարծում է, որ հնարավոր է արագ մշակել Ուկրաինայի հարցի կարգավորման ծրագիրԻրանը կարգելի Հորմուզի նեղուցով անցնել այն նավերին, որոնք կխախտեն արգելքի գոտինՌուսաստանն ու Չինաստանը չեն համաձայնել գազի գնի շուրջ․ բանակցությունները դադարեցվել են Իրանը մտադիր է շարունակել առանց վարանելու արձագանքել ԱՄՆ-ի ցանկացած ագրեսիայիՃամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է պաշտոնից․ ՊՆ-ն հաստատում է Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը Երևանցիներին նոր «ցավոտ լուծո՞ւմ» է սպասվում․ Ստեփանյանը՝ Երևանի կառավարման մասին (տեսանյութ) Պապիկյանի որոշմամբ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. ArmLur Ռուսական ՀՕՊ-ը խոցել է 596 ուկրաինական ԱԹՍ Սահմանազատումը կսկսվի Հայաստանի հյուսիսից․ Բայրամով․ Վուչիչը լուծարել է Սերբիայի խորհրդարանըԳՇ պետը Լեհաստանում մասնակցել է ցուցադրական վարժանքի«Դուք ասում եք Ղարաբաղ, մենք՝ հայերս՝ Արցախ».Զոհրաբյանն ընթերցեց 13-ամյա Փաշինյանի բանաստեղծությունը (տեսանյութ) Հրապարակված բոլոր զենքերն օրինական են, և դրանք առգրավվել են ապօրինի․ հայտարարությունԳնահատվել է ռուսական ԿՎՆ հեռահար ԱԹՍ-ի արդյունավետությունըԵրևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի, կարակալներն արդեն այգում ենԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՍեպտեմբերի 10-ից հետո կենդանակերպի երեք նշաններին մեծ փոփոխություններ են սպասվում. ո՞վ կհարստանա և կսիրահարվի Սերբիայի նախագահը լուծարել է խորհրդարանը և հայտարարել է ընտրությունների ամսաթիվը Հայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըՀայկական կողմը հաստատել է. Միրզոյանն ու Բայրամովը կհանդիպեն Միաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀԱՄՆ ֆինանսների նախարարը կանխատեսել է ՕՊԵԿ-ի փլուզումըՈւկրաինան պետք է ականջ դնի խաղաղություն խոստացողներին. Զելենսկիի նախկին խոսնակ Եվրոպան լրջորեն հետ է մնում ԱՄՆ-ից և Չինաստանից տիեզերական մրցավազքում․ FT Փաշինյանի օրոք ՌԴ-ն զիջումների չի գնա. Զատուլին. Իսրայելը փակում է Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունըՎանաձորն ու Արարատը կխոշորացվեն․ նախագիծը դրական եզրակացություն ստացավ Փաշինյանի հերթական մանիպուլյացիան. բացահայտում Բրյուսելից․ Սուրեն Սուրենյանց«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը ու «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներՇիրակի քրեական ոստիկանները կեղծ խմիչքների պատրաստման և իրացման դեպք են բացահայտելՊեսկովը Եվրոպային գազի գների նոր ռեկորդներ է կանխատեսելԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահ Հանրային քննարկման են ներկայացվել քաղաքացիության ինստիտուտի վերարժևորմանն ուղղված օրենքների նախագծեր
Ամենադիտված