Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 6-ը
ԻրավունքԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց այսօրվա դատական նիստը․ չեն ներկայացել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները։ Պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրել է դատարանին, որ չի կարող ներկայանալ՝ այլ դատական նիստին մասնակցելու պատճառով։
Իսկ Հովհաննես Խուդոյանը հայտնել է, որ չի կարող ներկայանալ առողջական խնդիրների պատճառով։ Ինչ վերաբերում է պաշտպան Արամ Օրբելյանին, ապա, ինչպես հայտնեց Ռոբերտ Քոչարյանը, պայմանավորվածություն կա, որ նա գալիս է միայն միջնորդություն ունենալու դեպքում։ Մյուս պաշտպանների չներկայանալու մասին նա տեղեկացված չի եղել։
Հաշվի առնելով, որ պաշտպանների բացակայության դեպքում նիստը չի կարող շարունակվել, դատարանը հետաձգեց նիստը մինչև դեկտեմբերի 6-ը։