«Բարսելոնայի» մարզիչ Չավին դժգոհել է ակումբում աշխատելու պատճառով սթրեսից
Սպորտ
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ասել է, որ կատալոնական ակումբում սթրեսի է ենթարկվել քննադատությունների պատճառով, գրում է Sport.es-ը։
«Ես այստեղ եմ մեկ տարի, բայց կարծես թե շատ ավելի երկար ժամանակ է: Այս ակումբում մեծ սթրես կա։ Մենք լավ ենք խաղում առաջնությունում, բայց հաջող չենք հանդես եկել Չեմպիոնների լիգայում։ Մենք բարելավման փուլում ենք, և մեզ ժամանակ է պետք։ «Բարսան» էմոցիաների սկուտեղ է։ Սա իմ հարազատ ակումբն է: Սա իմ տունն է, և այստեղ ինձ քննադատում են»,- ասել է Չավին:
14 տուրից հետո «Բարսելոնան» 37 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Մադրիդի «Ռեալը» 35 միավորով երկրորդ տեղում է։ Լավագույն եռյակը 26 միավորով եզրափակում է «Ռեալ Սոսյեդադը»։
Նշենք, որ կատալոնական ակումբը չկարողացավ դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբից և խաղալու է Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։ 1/16 եզրափակիչի շրջանակներում Չավիի սաները կխաղան «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը