Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներով Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջ Հայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներ Van Cleef & Arpels-ի երկնային ժամացույցը Տիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչել Ծավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համար T. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարով Թուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալ Միջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ 

Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկը պետք է 2036 թվականին պատրաստ լինի շահագործման. փոխնախարար

Քաղաքական

Հայաստանը մտադիր է 2036 թվականին ունենալ ատոմակայանի նոր էներգաբլոկ ու այն ամբողջությամբ շահագործել, քննարկվում է 1000 կամ 1200 ՄՎտ հզորությամբ բլոկ կառուցելու տարբերակը, ներկայում աշխատանքներ են տարվում նոր բլոկի տեխնիկատնտեսական հիմնավորման ուղղությամբ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը Սոչիում «Ատոմէքսպո» միջազգային ֆորումի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում:

Փոխնախարարը հայտնեց, որ որոշակի փաստաթղթեր արդեն ստորագրվել են, օրինակ՝ նոր բլոկի կառուցման հուշագիրը «Ռոսատոմ»-ի հետ, կան հանդիպումների արձանագրություններ, գործողությունների ծրագիր: Հիմա աշխատանքներ են տարվում նոր բլոկի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման ուղղությամբ:

«Այս պահին քննարկվում է 1000 կամ 1200 ՄՎտ-անոց բլոկների տարբերակը: Նախնական տեխնիկատնտեսական աշխատանքները կատարվում են հենց նրա համար, որ հասկանանք, թե արդյոք այդ բլոկները հնարավո՞ր է համատեղել մեր էներգահամակարգի հետ»,-ասաց Վարդանյանը:

Հիմա մասնագետներն ուսումնասիրություններ են կատարում, և միայն դրանից հետո վերջնական որոշումը կլինի: Փոխնախարարը չբացառեց, որ ուսումնասիրության արդյունքում կարող են կանգ առնել նույնիսկ ավելի փոքր հզորության բլոկի կառուցման վրա: Սակայն սկզբնական ցանկությունը 1000 կամ 1200 ՄՎտ հզորությամբ բլոկներն են:

Իսկ ինչ վերաբերում է ժամկետներին՝ փոխնախարարն ասաց. «2036 թվականին նոր էներգաբլոկն արդեն պատրաստ պետք է լինի ամբողջական շահագործման: 2034-2035 թթ ցանց մտնելու փորձարկումները պետք է արդեն կատարվեն, որպեսզի 2036 թվականին՝ երկրորդ էներգաբլոկի կանգնելուն զուգահեռ, սկսի շահագործվել ամբողջությամբ նոր էներգաբլոկը: Դա նշանակում է, որ առնվազն 1 տարի այն պետք է փորձարկումների փուլն անցած լինի»:

Այսպիսով՝ թիրախ է 2036 թվականին նոր էներգաբլոկ ունենալը, դա ամրագրված է:

Մինչև չավարտվեն նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումները, վաղ է խոսել ֆինանսավորման մասին: «Սակայն աշխարհում ընդունված պրակտիկա է՝ ֆինանսական միջոցների ներգրավումը լինում է այն երկրից, որի տեխնոլոգիան  օգտագործում ենք: Շատ բարդ է պատկերացնել, օրինակ, ռուսական տեխնոլոգիայով նոր ատոմակայանի կառուցումն այլ երկրի ֆինանսավորմամբ: Որևէ մասնավոր ֆինանսական կառույց չի կարող նման խոշորամասշտաբ ծրագիր ֆինանսավորել՝ առանց պետության օգնության: Եվ բնական է՝ եթե կառուցենք ռուսական դիզայնով ատոմակայան, ուրեմն կլինի նաև ռուսական ֆինանսավորում»,-հավելեց Վարդանյանը:

Վարդանյանը վստահեցնում է, որ առաջ են շարժվում ըստ ժամանակացույցի: Օրինակ` հիմա ևս հանդիպումներ, քննարկումներ են նախատեսված, և «Ատոմէքսպո»-ի հարթակը օգտագործում են հենց այդ նպատակով: Հայկական պատվիրակությունը  ֆորումի շրջանակում հանդիպումներ է ունենալու «Ռոսատոմ»-ի ղեկավարության հետ, քննարկելու են ինչպես նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված, այնպես էլ ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման հետ կապված հարցերը: Հաջորդ հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի վերջին:

Արդիականացման աշխատանքներից հետո Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականը: Հիմա աշխատանքներ են տարվում շահագործման ժամկետը մինչև 2036 երկարաձգելու ուղղությամբ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ու «Ռոսատոմ»-ն աշխատում են այդ ուղղությամբ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներովApple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջՀայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներVan Cleef & Arpels-ի երկնային ժամացույցըՏիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչելԾավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համարT. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարովԹուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՄիջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsԸստ ընտրության նախնական արդյունքների՝ Իսրայելում ոչ մի կուսակցություն չի ստանում բավարար ձայներ՝ կառավարություն ձևավորելու համարԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվիՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՄարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ. ՇարմազանովCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակըԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունիցԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոՍփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. ԲագրատունիԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՌանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորըՓլուզում՝ Երևանի Օտյան փողոցում․ կան հոսպիտալացվածներՓոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին ԱրցախիցԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». ԶոհրաբյանԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունըԱրցախցիների աջակցության չափը կնվազի. Գազային լարվածություն, աղետ ու խաղաղության նոր շրջադարձԻսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 68-իԻնձ վերագրում եք մտքեր, որոնք ես չեմ արտահայտել, ու դա շատ վստահ եք անում․ ՄիրզոյանՓլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկինԹուրքիան Հունաստանի հետ վեճի ֆոնին Եգիպտոսին առաջարկել է ծովային սահմանների վերաբերյալ համաձայնագիր կնքելՄԻՊ-ն ու ԵՄ առաքելության ղեկավարը նախանշել են հետագա համագործակցության ուղղություններըՊարենամթերքը 2027 թվականին կթանկանա ևս 7%-ով. Համաշխարհային բանկԻ՞նչ են ուզում այս մարդիկ, որ Հայաստանը հարևանների հետ նորմալ հարաբերություններ չունենա՞․ Փաշինյան 40 օր է անցել, ինչո՞ւ ապահովագրական վճարների փոխհատուցումը դեռ չի տրվել. Մնացականյանը՝ Գեւորգ ՊապոյանինԼիոնի մետրոպոլիայի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարանԵնթադրենք,Ադրբեջանի քաղաքացին շեղվել է սահմանված ճանապարհից, ինչ է լինելու․ Այվազյանը՝ Մհեր Գրիգորյանին9 կգ կանեփի չորացված զանգված է հայտնաբերվել․ 1 անձ է ձերբակալվելԾնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ ԱվետըՌոբերտ Արզումանյանը հեռացավ Ուրարտուի գլխավոր մարզչի պաշտոնիցՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակինԱժ-ն ԹՐԻՓՓ-ը վավերացրեց. Ուկրաինայից Թուրքիա․ միջազգային լարվածությունՆԳՆ նախարար․ Կապրենք, կտեսնենք՝ Սահմանադրական դատարանն ինչ որոշում կկայացնի10 հազար դոլար, ոսկյա շղթա և թանկարժեք վարսեր․ խոշոր գողություն՝ ԵրևանումՓաշինյան․ «Գնում ես՝ չուգ-չակ, չարակ-չակ, ու ճանապարհն ավարտվում է․ պայմանագիրը բացեք, կարդացեք»Միջուկային սպառնալիք, միաբևեռ աշխարհի վերջ ու պատերազմի կոչեր․ պայթյունավտանգ իրավիճակ աշխարհում
Ամենադիտված