64-ամյա Շերոն Սթոունը ցուցադրել է իր արվեստանոցը
ԼուսանկարներԱմերիկացի դերասանուհի, «Ոսկե գլոբուս» և «Էմմի» մրցանակների դափնեկիր, «Օսկար»-ի հավակնորդ Շերոն Սթոունը, ով զբաղվում է նկարչությամբ, սոցիալական ցանցերում ցուցադրել է սեփական արվեստանոցը։
64-ամյա դերասանուհին ակտիվորեն զարգանում է ստեղծագործական ուղղությամբ։ Նա նկարում է սեփական ստուդիայում և դրանք ներկայացնում իր անձնական բլոգում։ Շերոն Սթոունը աշխատում է տարբեր չափերի և ձևերի նկարների վրա։ Լուսանկարում դերասանուհին կեցվածք է ընդունել մինի զգեստով, որի վրա հատուկ գոգնոց է կրում։ Դեռ հայտնի չէ՝ դերասանուհին այս աշխատանքները կվաճառի՞ աճուրդում, թե՞ ոչ։
Շերոն Սթոունի նոր հրապարակումն անտարբեր չի թողել նրա երկրպագուներին։ ««Զարմանալի կին», «Ինչ գեղեցիկ նկարներ են», «Կարո՞ղ եմ գնել դրանցից մեկը», «Հրաշալի տեսք ունեք», «Հիանալի աշխատանք, դու տաղանդ ունես», «Տաղանդավոր և անկաշկանդ»»,- մեկնաբանություններում գրել են համացանցի օգտատերերը։