Louis Vuitton-ը Մեսսիի և Ռոնալդուի գովազդից 48 ժամում 13,5 միլիոն դոլար է վաստակել
ԺամանցLaunchmetrics մարքեթինգային հարթակի տվյալներով՝ Louis Vuitton-ը 48 ժամում կարողացել է համացանցում վաստակել մոտ 13,5 մլն դոլար, հաղորդում է Business of fashion-ը։
Սոցցանցերում մեծ տարածում է ստացել Աննի Լեյբովիցի լուսանկարը, որտեղ ֆուտբոլի աստղեր Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին շախմատ են խաղում Louis Vuitton-ի ճամպրուկի վրա: Երկու օրվա ընթացքում այն հրապարակվել է ավելի քան 55 հազար անգամ և հավաքել ընդհանուր առմամբ մոտ 65 միլիոն հավանումներ՝ ամենաշատը Instagram-ի պլատֆորմի պատմության մեջ: Ինչպես հաղորդվում է, Louis Vuitton-ը վաստակել է մոտ 13,5 միլիոն դոլար նկարի տեղադրումից հետո: Ըստ Launchmetrics մարքեթինգային հարթակի, սա ավելի քան կրկնակին է Adidas-ի վերջին համագործակցությունից Blackpink խմբի հետ և մոտ 40%-ով ավելի, քան Versace-ի արշավը Ջենիֆեր Լոպեսի հետ՝ 2019 թվականին:
Louis Vuitton-ի այս արշավը Պորտուգալիայի և «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և արգենտինացի ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի առաջին համագործակցությունն էր: