Հոգեբույժը հայտնել է՝ ինչպես կարելի է ազատվել խուճապի նոպաներից
ԺամանցԴուք կարող եք ազատվել խուճապի նոպաներից՝ տիրապետելով հոգեկան ինքնակարգավորման հմտություններին, FAN-ի հետ զրույցում ասել է հոգեբույժ Եվգենի Կուլգավչուկը։ Նա նաև խորհուրդ է տվել չանտեսել մասնագետի օգնությունը, ով կօգնի ճիշտ դեղորայքային և բուժման մարտավարություն ընտրել։
Բժիշկը մատնանշել է խուճապի նոպայի ամենաակնառու ախտանշանները, որոնք են գլխապտույտը, անկայունությունը, ուշագնացությունը, բռնկումները կամ դողը և թմրածության զգացումը: Բացի այդ, ըստ նրա, շատերն են զգում իրականության նկատմամբ վերահսկողությունը կորցնելու վախը, խելագարությունը կամ մոտալուտ մահը:
Ավելի վաղ էպիլեպտոլոգ Տատյանա Կազենին հայտնել էր, թե ինչպես հաղթահարել հանկարծակի խուճապի նոպան։ Նրա խոսքով՝ տհաճ էմոցիաները կարելի է հաղթահարել՝ փոխելով ուշադրության առարկան։ Մասնագետը խորհուրդ է տվել առաջին ազդակները զգալուն պես՝ լքել այն սենյակը, որտեղ գտնվում եք: Ըստ նրա, կարելի է նաև վերցնել հեռախոսը և զանգահարել ինչ-որ մեկին, կամ շեղվել համացանցում տեղեկություներ կարդալով: