«Մանչեսթեր Յունայթեդը» խզել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագիրը
Սպորտ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն լքել է անգլիական ակումբը։ Այս մասին հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ կողմերը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
Ակումբը շնորհակալություն է հայտնել պորտուգալացուն թիմի զարգացման գործում ունեցած հսկայական ներդրման համար։ Ընդհանուր առմամբ «Կարմիր սատանաների» կազմում նա 346 խաղում խփել է 145 գոլ։ Ակումբը Ռոնալդուին և նրա ընտանիքին մաղթել է ամենայն բարիք։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հարձակվողը հարցազրույց էր տվել բրիտանացի լրագրող Պիրս Մորգանին, որում նշել էր, որ չի հարգում հոլանդացի մասնագետին, ով այժմ գլխավորում է մանչեսթերյան ակումբը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)