Ռուսաստանից ձեռք բերված С-400 համակարգը պատրաստ է օգտագործման․ Թուրքիայի ՊՆ
ԱշխարհԹուրքիայի կողմից Ռուսաստանից ձեռք բերված հակաօդային պաշտպանության С-400 համակարգը պատրաստ է օգտագործման։ Այս մասին երեքշաբթի՝ նոյեմբերի 22-ին, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
«Որևէ սպառնալիքի դեպքում մենք կորոշենք, թե որտեղ և ինչպես օգտագործել այն»,- թուրք նախարարի խոսքերն է մեջբերում A-Haber հեռուստաալիքը։
Անկարան Մոսկվայից գնել է С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի չորս դիվիզիոն՝ 2,5 միլիարդ դոլար արժողությամբ։