Թուրքիան ապացույցներ է ներկայացրել, որ չի շրջանցում Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները․ Բորել
ԱշխարհԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ թուրքական իշխանությունները տրամադրել են տվյալներ, որոնք վկայում են Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների շրջանցման բացակայության մասին։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ես խոսել եմ իմ գործընկերոջ՝ նախարար Չավուշօղլուի հետ։ Նա ինձ տեղեկացրեց ԵՄ-ից դեպի Թուրքիա ներմուծման հոսքերի և Թուրքիայից Ռուսաստան արտահանումների վերաբերյալ տվյալների մասին։ Թուրք նախարարի ներկայացրած այս տվյալներն ընդհանուր առմամբ հաստատում են Թուրքիայից Ռուսաստան արտահանման աճը, բայց միևնույն ժամանակ ԵՄ-ից Թուրքիա ներմուծման աճ չի գրանցվել»,- ասել է նա։